Հանդիպում Արցախի Հանրապետության ԱԺ նախագահի հետ
1 ր. | 2019-05-17Մայիսի 17-ին «Օրբելի» վերլուծական կենտրոնի փորձագետները հանդիպեցին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանին։ Արցախից ժամանած բարձրաստիճան պաշտոնյան ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման, միջազգային կառույցների հետ համագործակցության որոշ հեռանկարներ և պատասխանեց փորձագետների հարցերին։
«Օրբելի» կենտրոնի փորձագետները ներկայացրին տարբեր խնդիրների վերաբերյալ իրենց կարծիքները, մասնագիտական մոտեցումները, հանդես եկան առաջարկություններով։ Կարևորելով փորձագետների և գործադիր ու օրենսդիր մարմինների ներկայացուցիչների շփումները, քննարկման մասնակիցները պայմանավորվեցին առավել հաճախակի կազմակերպել նման հանդիպումները։
Հոդվածին կից ֆայլեր՝